«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Անիմացիայի միջազգային օրը՝ Թումոյում

Անիմացիայի միջազգային օրը՝ Թումոյում
27.10.2014 | 13:50

Հոկտեմբերի 28-ին Թումոյում կնշվի Անիմացիայի միջազգային օրը՝ լի հետաքրքիր միջոցառումներով, որոնք բաց են հանրության համար:
Մասնավորապես, տեղի կունենա Թումո պատանիների աշխատանքների բաց ցուցադրություն՝ ներկայացնելով Լիզ Արթինյանի, Զարուհի Գալստյանի և Արման Հակոբյանի վարած դասընթացների արդյունքները: Ինչպես նաև կցուցադրվեն «Ճչացող անիմացիոն ստուդիա»-ի (Թումո ստարտափ) աշխատանքները:
Նախատեսված է հանդիպում մրցանակակիր անիմատոր Գարի Շվարցի հետ: Կցուցադրվի «Արջուն. Ռազմիկ արքայազն» անիմացիոն ֆիլմը, որից հետո՝ զրույց Առնաբ Չաուդուրիի` «Արջուն. Ռազմիկ արքայազն» ֆիլմի ռեժիսորի հետ:

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ